
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը եռակողմ հանդիպում անցկացրեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ: Երեք պետությունների ղեկավարները միասին մտան Կոստանդինյան պալատի դահլիճներից մեկը, որտեղ էլ ընթացավ հանդիպումը:
«Սա արդեն մեր` երեքիս վեցերորդ հանդիպումն է, իսկ դա այնքան էլ քիչ չէ»,- հայտնել է ՌԴ նախագահը: Դրանից հետո լրագրողները, որոնք լուսաբանում էին հանդիպման մեկնարկը, լքեցին բանակցությունների դահլիճը, հաղորդում է ՌԻա Նովոստին: