ՌԴ ԱԳՆ-ն հիասթափված է Իրանի դեմ ԱՄՆ և ԵՄ լրացուցիչ պատժամիջոցներից

ՌԴ ԱԳՆ-ն հիասթափված է Իրանի դեմ ԱՄՆ և ԵՄ լրացուցիչ պատժամիջոցներից

PanARMENIAN.Net - ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ նոր միակողմանի պատժամիջոցներ կիրառելու, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հետ Թեհրանի վրա ազդեցության լրացուցիչ միջոցների արդեն համաձայնեցված փաթեթի հետ կապված, Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Ինչպես արդեն նշվել է մեր մեկնաբանությունում, կապված Իրանի ՄԱԿ ԱԽ ընդունած 1929 բանաձևի հետ, մենք գործընկերների նման գործողությունները գնահատում ենք որպես «վեցնյակում» և ՄԱԿ ԱԽ ձևաչափում համատեղ աշխատանքին հակառակ ընթացող ուղղություն: Մեզ համար անընդունելի են դրանով Անվտնագության խորհրդից իրեն «վեր» դասելու փորձերը: Մենք այդպիսի փորձը կտրականապես մերժում ենք:

Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցները, որոնք հաստատվել են Վաշինգտոնի կողմից, դուրս են գալիս Թեհրանի նկատմամբ ՄԱԿ ԱԽ կողմից ընդունված և ԵՄ ԱԳ նախարարների հետ համաձայնեցված պատժամիջոցների շրջանակներից»:

Փաստաթղթում նշվում է, որ ՌԴ-ն հիասթափված է նման որոշումներից: Դրանք խաթարում են մեր երկխոսության և փոխազդեցության հիմքերն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղիներ որոնելու հարցում: «Փաստորեն, ամեն անգամ կրկնվում է նույն պատմությունը. Երբ մենք մեծ ջանքերի գնով ընդհանուր համաձայնության ենք հանգում ՄԱԿ ԱԽ-ի հետ Իրանի նկատմամբ ստույգ ընտրված պատժամիջոցներ կիրառելու հարցում, ԱՄՆ-ն և ԵՄ-ն կանգ չեն առնում և քաղաքական արհամարհանք ենք դրսևորում Ռուսաստանի հետ գործընկերության հանդեպ»,- նշվում է մեկնաբանությունում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---