18 հունիսի 2010 - 14:07 AMT
Այսօր մշակույթի և արվեստի գործիչները հրաժեշտ են տվել Վարուժան Վարդանյանին

Այսօր Հայաստանի Նկարիչների միությունում հրաժեշտ են տվել ՀՀ վաստակավոր նկարիչ Վարուժան Վարդանյանին: Ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի և արվեստի գործիչներ:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում գրող Էդվարդ Միլիտոնյանն ասել է, որ ցավում է, որ մարդկանց տաղանդը չի գնահատվում կյանքի օրոք, այլ գնահատվում է միայն նրանց վախճանից հետո: «Հուսով եմ, որ հետագայում Վարուժան Վարդանյանի աշխատանքներն ավելի հայտնի կդառնան»,- ասել է Միլիտոնյանը:

Վարուժան Վարդանյանը ծնվել է 1948թ. հունիսի 22-ին ՀԽՍՀ Թումանյանի շրջանի Կաչագան գյուղում: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:

1971-1974թթ. աշխատել է Հայաստանի ազգային հեռուստատեսությունում որպես արվեստների բաժնի խմբագիր: 1976-ից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների: 1976-ից Հայաստանի Նկարիչների միության անդամ էր: 2003-ին հայկական գեղարվեստում ունեցած ավանդի համար արժանացել է Հայաստանի վաստակավոչ նկարչի կոչման: