Արտակ Շաքարյան. Առաջիկա 1-2 տարում Հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացման մասին խոսելն անիմաստ է

Արտակ Շաքարյան. Առաջիկա 1-2 տարում Հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացման մասին խոսելն անիմաստ է

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն նոր փուլ է սկսում արտաքին քաղաքականության մեջ, նա սկսում է մեկուսանալ` փուլ առ փուլ հեռանալով Մերձավոր Արևելքից: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա, դա նշանակում է, որ ԱՄՆ-ն այլևս ակտիվ դերակատարություն չի ունենա տարածաշրջանային հարցերում: Թուրքագետի խոսքերով, հենց դրա հետ է կապված Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում: Շաքարյանը նշեց, որ քանի դեռ Հայաստանը չի կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, Թուրքիայի յուրաքանչյուր քայլն առաջ նահանջ կլինի Հայաստանի համար: Ըստ Շաքարյանի, Ռուսաստանը չի ցանկանում հեռու մնալ հարավկովկասյան տարածաշրջանից, նա ցանկանում է, որ հայ-թուրքական կարգավորումն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ընթանան նրա հովանավորությամբ:

Շաքարյանը նշեց, որ ելնելով քաղաքական շահերից, Թուրքիայի համար առաջիկա 1-2 տարում շահավետ չի լինի խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին: «Շփում կա հիմնականում երկու երկրների հասարակությունների միջև: Վերջերս Հայաստան էին այցելել թուրք լրագրողներ գործընկերների հետ շփվելու նպատակով, ակնկալվում է, որ հուլիսի սկզբին Թուրքիա կայցելեն հայ լրագրողներն ու հասարակական գործիչները»,-ասել է Շաքարյանը: Ընդ որում, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին` Շաքարյանն ասել է, որ առաջիկա 1-2 տարում այդ փաստաթղթերի վերակենդանացման մասին խոսելն անիմաստ է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---