«ԱրմենՏել» ընկերությունը կնպաստի Հայաստանում ազգային կոնտենտի զարգացմանը

«ԱրմենՏել» ընկերությունը կնպաստի Հայաստանում ազգային կոնտենտի զարգացմանը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) Հայաստանում ազգային կոնտենտի զարգացումը խթանելու նպատակով բոլոր հետաքրքրված անձանց և կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում տեղադրել ինտերնետ ցանցում իրենց վեբ կայքերը:

Վեբ ռեսուրսների սեփականատերերը կարող են օգտվել ընդլայնված ելքային ADSL կապուղուց, ինչպես նաև հնարավորություն ունեն տեղեկատվություն տարածել իրենց կայքէջերի վերաբերյալ ինտերնետում:

«ԱրմենՏել» ընկերությունը բազմիցս նշել է Հայաստանում ազգային կոնտենտի զարգացման անհրաժեշտության մասին: Այն հայ օգտվողների համար ավելի դյուրին կդարձնի գլոբալ ցանցում տեղեկատվության հասանելիությունը և կբարձացնի ինտերնետ կապի հուսալիությունը երկրում: Այս ամենից ելնելով «ԱրմենՏել» ընկերությունը կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակում որոշեց օգնել տեղական մասնագետներին ազգային վեբ ռեսուրսների գործարկման և սպասարկման հարցում»,-նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ինչպես ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, առաջարկվող ելքային կապուղու թողունակությունը 256 կբ/վ է: Ռեսուրսի սեփականատերը պարտավորվում է ապահովել տեղեկատվության շուրջօրյա հասանելիությունը ցանցում և ռեսուրսի բովանդակության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---