ՀՀ նախագահը ստորագրել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը

ՀՀ նախագահը ստորագրել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Հունիսի 11-ին խորհրդարանն ընդունեց կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Օրինագծի ընդունման դեմ հանդես են եկել ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները: Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ` 13, իսկ ձեռնպահ չի եղել:

Օրենքը կարգավորում է հեռուստահեռարձակման թվայնացման գործընթացը և նախատեսում, որ մինչև թվայնացման ավարտը` մինչև 2015 թվականը, հեռուստաալիքների թիվը 22-ից կրճատվելու է` հասնելով 18-ի: Օրինագծով կարգավորվում են նաև հեռուստաընկերությունների եթերի թեմատիկ ուղղությունները և նշվում է, որ միայն 2015 թվականից հետո մասնավոր հեռուստաընկերությունների քանակը կարող է աճել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---