ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամից Թաջիկստանին $70 մլն կհատկացվի18 հունիսի 2010 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Սանկտ-Պետերբուրգում ԵվրԱզԷս Հակաճգնաժամային հիմնադրամի (ՀՃՀ) Խորհրդի` Հիմնադրամի մասնակից Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Թաջիկստանի և Հայաստանի ֆինանսների նախարարների կազմով նիստում հաստատվեց Թաջիկստանի Հանրապետությանը $70 մլն` 1% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով և 20 տարի մարման ժամկետով հատկացնելու մասին որոշումը: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ին Զարգացման եվրոպական բանկի (ԶԵԲ) մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության մեջ: Տվյալ որոշումը ՀՃՀ Խորհուրդն ընդունեց , դիտարկելով և հավանություն տալով ԶԵԲ` որպես ՀՃՀ միջոցների կառավարողի եզրակացությանը` ՀՃՀ միջոցներից նշված ֆինանսական (կայունացնող) վարկը ստանալու` Թաջիկստանի հայտի վերաբերյալ: Վարկի հիմնական նպատակը սոցիալական սեկտորների (կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն) բյուջետային ֆինանսավորման ծրագրված մակարդակով աջակցությունն է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |