Քնեսեթում վերսկսվում են Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումները

Քնեսեթում վերսկսվում են Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումները

PanARMENIAN.Net - Ընթացիկ ամսում Իսրայելի Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Ինչպես գրում է իսրայելյան Haaretz թերթը, Իսրայելի կառավարությունն ու Քնեսեթը համաձայնության են եկել, որ բանաձևը կքննարկվի ոչ թե Քնեսեթի ընդլայնված նիստում, այլ խորհրդարանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հանձնաժողովի նիստում: Ըստ հանձնաժողովի նախագահ Ցախի Անեգբիի, լսումները հանձնաժողովում հավանաբար կսկսվեն առաջիկա երկու շաբաթում:

Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հեղինակը «Մերեց» խմբակցության նախագահ Հաիմ Օրոնն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---