Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-23-ը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-23-ը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-23-ը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, Բեռլինում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահի պաշտոնակատար Յենս Բյոհրնզենի, կանցլեր Անգելա Մերկելի և Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ:

Սերժ Սարգսյանը կհանդիպի նաև ԳԴՀ տնտեսության արևելյան հանձնաժողովի ղեկավարության և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

ՀՀ նախագահը Բեռլինում կհյուրընկալվի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ակադեմիայում, որտեղ հանդես կգա ելույթով: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---