ՀՀ Ազգային Ժողովում քննարկվել է Ոստիկանության ընթացիկ բարեփոխումների փաթեթը18 հունիսի 2010 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Հայաստանի Ազգային Ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի` ոստիկանության ընթացիկ բարեփոխումների թեմայի շուրջ նիստի ժամանակ տեղի ունեցավ բարեփոխումների ռազմավարության քննարկումը: ՀՀ ոստիկանության ղեկավարի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացրեց ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղությունները, որոնք կկիրառվեն ոստիկանության գործունեության բոլոր ոլորտներում ողջ երկրի մասշտաբով: Երկրում բարեփոխումների փաթեթը նաև ներառում է ԵԱՀԿ աջակցությամբ մշակված համայնքային ոստիկանության մոդելի կիրառում, ոստկանության կրթության, ոստիկանություն-լրատվամիջոցներ հարաբերությունների, հանրային կարգի պահպանման կատարելագործում: Ոստիկանության բարեփոխման ծրագրում նաև նախատեսվում է գենդերային ռազմավարության մշակում ԵԱՀԿ աջակցությամբ: Ժողովրդավարական իրավապահ համակարգի խթանման և անվտանգության ոլորտի ներկայացուցիչների հմտությունների կատարելագործման ուղիները, ինչպես նաև օրենսդրական և կառուցվածքային փոփոխությունների նախաձեռնությունը քննարկվեց Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի, խորհրդարանականների, պետական համակարգի այլ ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և անվտանգության ոլորտի փորձագետների կողմից: «Մեր արդյունավետ համագործակցության շնորհիվ մենք մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը դարձրել ենք բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը, որը և անկասկած կխթանի անվտանգության էլ ավելի բարձրացմանը և վստահությանը ոստիկանության նկատմամբ: Ժողովրդավարական իրավապահ համակարգը առանցքային նշանակություն ունի օրենքի գերակայության և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների խրախուսման գործում», - հայտնեց Հրայր Կարապետյանը, հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |