Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում ռուսական եկեղեցու հիմնարկեքի արարողությանը

Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում ռուսական եկեղեցու հիմնարկեքի արարողությանը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում ռուսական եկեղեցու հիմնարկեքի եւ խաչի կանգնեցման հանդիսավոր արարողությանը:

Արցախի նախագահը կարեւորել է երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը եւ նշել, որ այդ գործում մեծ է հատկապես Արցախի ռուսական համայնքի դերը:

Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներ եւ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրեր, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---