Ալեքսան Հարությունյան. Հայկական հեռուստաալիքների քանակը կկրճատվի, սակայն հետո կտրուկ կաճի

PanARMENIAN.Net - «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում վերջերս կատարված փոփոխություններն ըստ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի սովորական են և տրամաբանական։ Այս մասին նա ասաց հունիսի 19-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

«Մինչեւ 2015 թվականը հեռուստաալիքների քանակը պիտի ավելի սահմանափակ դառնա, և բնականաբար այսօր առկա հաճախությունների թիվը թույլ չի տալիս, որպեսզի այն կրկնապատկենք։ Բայց 2015-ից հետո, երբ անալոգային հեռարձակումը կանջատվի, կառաջանան բազմաթիվ նոր հաճախություններ եւ դրանց վրա կառաջանան բազմաթիվ նոր թվային հեռարձակող ալիքներ։ Այսինքն, մինչեւ 2015 թվականն ալիքների թիվը կպակասի, բայց 2015-ից հետո կտրուկ կաճի»։

Հարությունյանը նկատեց, որ «այս օրենքը մենք օդից չենք հորինել, բոլոր երկրներում այդ նույն գործընթացը կա»: Չնայած միջազգային կառույցների հորդորներին` չընդունել այս օրենքը, հունիսի 18-ին այն ստորագրվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ։

Անդրադառնալով հայկական հեռուստատեսության որակին` Հարությունյանն ասաց, որ հանրային հեռուստատեսության եթերում այսօր շատ չեն ցածրորակ հաղորդումներն ու ֆիլմերը: “Հանրայինի եթերն այսօր զերծ է լատինամերիկյան սերալիներից, կրիմինալից: Առանց այդ աղբի էլ շատ արագ վերականգնվեց մեր վարկանիշը: Աշնանն էլ մենք իրականացնելու ենք այնպիսի բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտան, որպեսզի Հանրային հեռուստատեսությանն ավելի քիչ քննադատեն”

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---