British Petroleum-ը փակել է իր ներկայացուցչությունն Ադրբեջանում

PanARMENIAN.Net - «BP Oil International Ltd» փակել է իր ներկայացուցչությունն Ադրբեջանում: Այդ մասին հաղորդում է «ԱՊԱ-Էկոնոմիկս»-ը, հղում անելով BP-Azerbaijan-ի վրա, «BP Oil International Ltd»-ն ստեղծվել է Ադրբեջանում նավթամթերքի առք ու վաճառքի նպատակով: Սակայն մինչ օրս ակտիվ գործունեություն չի ծավալել: Այդ պատճառով «BP Oil International Ltd»-ն ուներ ներկայացուցչության կարգավիճակ, որի աշխատակազմում միայն մեկ համակարգող կար: Քանի որ «BP Oil International Ltd»-ի գործունեության անհրաժեշտությունը չկար, որոշվել է փակել այդ կառույցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---