Հայաստանի կառավարությունը կվերանայի «Երիտասարդներին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները19 հունիսի 2010 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը կվերանայի «Երիտասարդներին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները: Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստում հայտնել է, որ պետք է վերանայվի առաջնային վճարի գումարը, ինչպես նաեւ ժամկետներն ու տոկոսադրույքները, որպեսզի երիտասարդների համար հասանելիությունը ավելի մատչելի լինի։ «Ծրագրի հաստատման առաջին իսկ օրվանից աշխատանքային խմբում տարբեր կարծիքներ կային, որ շատ արագ այս երեք միլիարդ դրամը կսպառվի և մենք ստիպված կլինենք նոր միջոցներ տրամադրել, բայց այօրվա նախնական գնահատականները ցույց են տալիս, որ իրականում ծրագիրը դանդաղ է առաջ գնում, և մենք պետք է անդրադառնանք վարկային պայմաններին»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով, հայտերը տասնապատկվեն ու ավելի շատ լինեն, սակայն բանկերը բավականին կոնսերվատիվ են մոտենում այս հարցին, որովհետև ռիսկերն ամբողջությամբ իրենց վրա են` վարկերի վերադարձելիության հետ կապված։ «Դա նշանակում է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք սուբսիդավորման չափանիշներին և տոկոսադրույքներին` հնարավորին չափ երիտասարդների մասնակցությունն ապահովելու համար»։ Բացի դրանից, Տիգրան Սարգսյանը հաղորդել է, որ կառավարությունը պատրաստ է ավելացնել ֆինանսավորման միջոցներն այս ծրագրի համար և նույնիսկ պատրաստ է ներգրավել միջազգային դոնոր կազմակերպություններին ծրագրի հաջող իրականացման համար: Նրա խոսքով, հնարավոր է, որ առաջին փուլում մարզերի համար ստեղծվեն ավելի մատչելի պայմաններ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |