Արամ 1-ինը Վինիպեգում կմասնակցի մթնոլորտի փոփոխությանը նվիրված G8 գագաթնաժողովին

Արամ 1-ինը Վինիպեգում կմասնակցի մթնոլորտի փոփոխությանը նվիրված G8 գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը Վինիպեգում կմասնակցի մթնոլորտի փոփոխությանը նվիրված G8 գագաթնաժողովին: Ինչպես հայտնում է Անտիլասի մամլո ծառայությունը, գագաթնաժողովը, որը տեղի կունենա հունիսի 21-23-ը, երաշխավորագրեր կմշակի G20 գագաթնաժողովի համար, որը տեղի կունենա հունիսի 26-27-ը: Գագաթնաժողովից հետո Արամ 1-ինը կմնա Կանադայում և կայցելի Մոնրեալում և Տորոնտոյում գտնվող թեմեր:

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսություն

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Հայ Առաքելական եկեղեցու անկախ վարչական միավոր է: Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության ներքո են գտնվում Լիբանանի, Սիրիայի, Կիպրոսի, Իրանի եւ ԱՄՆ-ի ՀԱԵ եպիսկոպոսությունները: Հայոց ցեղասպանությունից հետո 1920 թ.-ից տասը տարի շարունակ կաթողիկոսությունը տեղից տեղ էր տեղափոխվում, եւ 1930 թ. վերջնականապես հաստատվում է Անթալիայում:

Հայկական երկու եկեղեցիների` Հայ Առաքելական եկեղեցու եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության միջեւ հարաբերությունները խիստ սրված էին մինչեւ ԽՍՀՄ իշխանության փլուզումը: Հայաստանում անկախության հաստատումից հետո այդ հարաբերությունները մի փոքր բարելավվում են: Այսօր Արամ Ա Կաթողիկոսը Էջմիածնին հավատարմությամբ եւ նվիրվածությամբ է վարում իր եկեղեցապաշտ իշխանութունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---