Լեհաստանում ընթանում են արտահերթ նախագահական ընտրություններ

Լեհաստանում ընթանում են արտահերթ նախագահական ընտրություններ

PanARMENIAN.Net - Լեհաստանում ընթանում են արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք նշանակվել են երկրի նախագահ Լեհ Կաչինսկու մահվանից հետո:

Նախընտրական պայքարին մասնակցում են 10 թեկանծուներ, սակայն հաղթանակի գլխավոր հավակնորդները համարվում են խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Բրոնիսլավ Կոմորովսկին և մահացած Լեհ Կաչինսկու երկվորյակ եղբայր Յարոսլավը, որը երեք տարի առաջ լքել է վարչապետի պաշտոնը:

Վերջին հարցումների համաձայն, Կոմորովսկին կարող է հավաքել ձայների մոտ 41-45 տոկոսը, Կաչինսկին` 31-34: Դա նշանակում է, որ առաջին փուլը հազիվ թե բացահայտի հաղթողին:

Քվեարկության արդյունքը մեծամասամբ կախված է մասնակցությունից: Լեհաստաննում աջ էլէկտորատն ավելի կայուն է և կարգապահ: Ուստի, որքան ցածր է մասնակցությունը, այնքան շահավետ է Կաչինսկու դրությունը, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---