Գերտ Վիլդերսը կոչ է արել Նիդերլանդների կառավարությանը և եվրոպական երկրներին այսուհետև Հորդանանն անվանել Պաղեստին

PanARMENIAN.Net - Գերտ Վիլդերսը` Նիդերլանդներում Ազատության կուսակցության առաջնորդը, կոչ է արել իր երկրի կառավարությանը և եվրոպական երկրներին այսուհետև Հորդանանն անվանել Պաղեստին, քանի որ փաստացի կերպով դա այդպես էլ կա:

Վիլդերսի խոսքերով, եթե Նիդերլանդները և եվրոպական հանրության երկրները սկսեն հաշիմիստական թագավորությունն անվանել իր անունով` Պաղեստին, դա կհանգեցնի արաբ-իսրայելական հակամարտության. դրա շնորհիվ պաղեստինցիները հայրենիք կստանան:

Վիլդերսը նաև կոչ է արել Իսրայելին ազատ կարգավիճակ տալ, որովհետև նա հանուն Եվրոպայի պայքար է մղում Երուսաղեղմի համար: Եվ եթե Երուսաղեմն ընկնի, նրա հետևից կընկնեն Աթենքը և Հռոմը, ավելացրել է նա, հաղորդում է Իսրայելի պետական ռադիոն:

Գերտ Վիլդերսի հակաիսլամիստական Ազատության կուսակցությունը առաջընթաց է ունեցել Նիդերլանդներում վերջերս կայացած ընտրությունների ժամանակ, առաջընթաց, որը կարող է հետևանքներ ունենալ ողջ Արևմտյան Եվրոպայի համար:

Ազատության կուսակցությունը համազգային քվեարկությունում զբաղեցրել է երրորդ տեղը` հավաքելով ընտրողների 15,5 տոկոս ձայները: Դա 1,8 տոկոսով շատ է, քան Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը նախկին վարչապետ Յան Պետեր Բալկենդեի գլխավորությամբ:

Հոլանդական քաղաքական գործիչը բոլոր ամբիոններից բացահայտ կերպով նախազգուշացնում է արմատական իսլամիզմի կողմից Արևմտյան Եվրոպայի ստրկացման մասին` իր հայտարարություններն ամրագրելով այնպիսի փաստերով, ինչպիսիք են իսլամիստական ծայրահեղականության սրընթաց աճը և Նիդերլանդներում մահմեդական երիտասարդության շարքում հանցավորության բարձր մակարդակը: Նա պահանջում է մահմեդական գլխանոցներ կրելու տուգանքը բարձրացնել մինչև 1000 եվրո, հաղորդում է ZMAN.com-ը;

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---