21 հունիսի 2010 - 11:55 AMT
Ղազախստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն և ԵԱՀԿ գործող նախագահ, պետքարտուղար, Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կանատ Սաուդաբաևն Աստանայում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: «Մենք քննարկել են այն ջանքերը, որոնք անհրաժեշտ է գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում լարվածությունը մեղմացնելու համար»,- լրագրողների հետ հանդիպումից հետո ասել է Սաուդաբաևը, հաղորդում է Trend news-ը: