1 հոկտեմբերի 2001 - 23:31 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է, ՈՐ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ Է ԱՀԱԲԵԿԻՉ ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՀԵՏ
Ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, Ադրբեջանի խորհրդարանի նախկին ղեկավար, այժմ ԱՄՆ-ու բնակվող Ռասուլ Գուլիեւը հայտնել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը կապ ունի համար մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի հետ: Ի պատասխան այդ հայտարարության, իշխող կուսակցության ղեկավարները մեղադրել են ահաբեկչության մեջ ընդդիմությանը, որին հովանավորում է Գուլիեւը: Նման մեղադրանքներով հանդես են եկել, մասնավորապես, «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիավուշ Նովրուզովը եւ երկրի նախագահի որդի Իլհամ Ալիեւը, որը գլխավորում է ադրբեջանական խորհրդարանականների պատվիրակությունը ԵԽԽՎ-ում: Գուլիեւի խոսքերով, պաշտոնական Բաքվի պատասխանը նրա հայտարարությանը կանխատեսելի էր: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: