21 հունիսի 2010 - 16:08 AMT
Հայաստանի առաջին ջրամբարի կառուցման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ

Մարմարիկի խոշորագույն ջրամբարի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի աջակցությամբ, կավարտվեն մինչև ընթացիկ տարվա վերջ: Այդ մասին հունիսի 21-ին կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է ասել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: «Արդյունքում մենք կունենանք խորհրդային ժամանակներից ի վեր խոշորագույն ջրամբարը, որը մեզ 22-23 մլն խորանարդ մետր ծավալով լրացուցիչ ջրով կապահովի: Դա նաև այլընտրանք է Սևանա լճի համար, ինչը թույլ կտա համակարգն ապահովել լրացուցիչ ջրով»,- ասել է նա:

Բացի դրանից, կոմիտեի նախագահի կարծիքով, ջրամբարը ռեկրեացիոն նշանակություն ունի, ինչպես նաև մեծ ազդեցություն ունի ջրհեղեղներից պաշտպանության գործում: