Ադրբեջանի ստոր սադրանքը ծրագրված էր Ալիևի կողմից դեռ մինչ Սանկտ Պետերբուրգ մեկնելը

Ադրբեջանի ստոր սադրանքը ծրագրված էր Ալիևի կողմից դեռ մինչ Սանկտ Պետերբուրգ մեկնելը

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի վերջին ստոր սադրանքը ծրագրված էր Ալիևի կողմից դեռ մինչ Սանկտ Պետերբուրգ մեկնելը»,-հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Այդ մասին է վկայում այն փաստը, որ նա չցանկացավ մնալ Ռուսաստանում սադրանքի կատարման պահին, քանի որ այնտեղ միջազգային ԶԼՄ-ների ազդեցությամբ պարտավոր կլիներ ներկայացնել իր դիրքորոշումը`այն է, ղարաբաղյան խնդրի լուծումը ռազմական ճանապարհով»,-ասել է նա:

Պատգամավորը գտնում է, որ Ադրբեջանի վերջին ռազմական սադրանքի պատճառն այն է, որ բանակցային գործընթացը ձեռնատու չէ ադրբեջանական կողմի համար: Բացի այդ, Մինասյանը գտնում է, որ համաշխարհային հանրությունը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները պետք է կոշտացնեն իրենց դիրքրոշումն Ադրբեջանի հանդեպ, քանի որ եթե այնտեղ մշտապես հիստերիա տիրի հարցի ուժային լուծման առիթով, ապա դա միշտ ողբերգական հետևանքներ կունենա:

«Համաշխարհային հանրությունը պետք է ապացուցի, որ այն ոչ միայն խոսքի, այլ գործի հասարակություն է, հատկապես, համանախագահները,որոնք գիտեն ղարաբաղյան հակամարտության բոլոր նրբությունները»,-ասել է նա` ընդգծելով, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով բանակցությունների միջոցով:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---