21 հունիսի 2010 - 18:53 AMT
Արման Կիրակոսյանն ու Պիտեր Սեմնեբին քննարկել են Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության հեռանկարները

Հունիսի 21-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Երեւանում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքումպարոնԿիրակոսյանն ու դեսպան Սեմնեբին քննարկեցին Հայաստանի եւ ԵվրոպականՄիության համագործակցության հեռանկարները, այդ թվում` Ասոցացման համաձայնագրի ու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման համատեքստում:

Հյուրի խնդրանքով, փոխնախարարը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, ինպես նաև` անդրադարձ կատարվեց տարածաշրջանային մի շարք հարցերի, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: