21 հունիսի 2010 - 19:01 AMT
Հայաստանից Վրաստան միջպետական նշանակության ճանապարհի մի հատվածը ժամանակավորապես կփակվի

Հունիսի 22-ից` ժամը 9:00-ից, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 34-րդ կիլոմետրում (Ձորագետ գյուղի մոտ )` փլուզված հենապատի և հողային պաստառի վերականգնման շինարարական աշխատանքների ընթացքում երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ավտոտրանսպորտային երթևեկությունը 10 օրով կդադարեցվի:

Ինչպես նշվում է Հայաստանի Տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, միջպետականայդ ճանպարհահատվածի վերականգնման ընթացքումկսահմանվեն տրանսպորտային երթևեկության այլընտրանքային երթուղիներ Հայաստանից Վրաստան:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Երևանից Վրաստանի սահման (Բագրատաշեն)ուղևորվելու համար կգործի Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն երթուղին, իսկ Վանաձորից Վրաստանի սահման(Բագրատաշեն)ուղևորվելու համար` Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: