Բելառուսը դարձել է Եվրասիական զարգացման բանկի 5-րդ անդամ երկիրը

Բելառուսը դարձել է Եվրասիական զարգացման բանկի 5-րդ անդամ երկիրը

PanARMENIAN.Net - Բելառուսը վճարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կանոնադրական կապիտալի իր բաժինը` կատարելով 15 մլն դոլարի վճարում: «Այսպիսով, Բելառուսն ավարտել է ԵԱԶԲ-ին անդամակցելու հետ կապված բոլոր անհրաժեշտ գործընթացները և դարձել է բանկի 5-րդ անդամ-երկիրը»,- ասվում է ԵԱԶԲ հաղորդագրության մեջ:

Բանկի անդամ-երկրներ են նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանը և Տաջիկստանը Ներկա պահին բանկը Բելառուսի տարածքում մի շարք խոշոր ներդրումային նախագծերի փորձաքննություն է անցկացնում, որոնք համապատասխանում են նրա առաքելությանը և ռազմավարությանը: Մասնավորապես, ամբողջությամբ մշակված և ստորագրման է պատրաստված Արևմտյան Դվինա գետի վրա գտնվող Պոլոցկի ՀԷԿ-ի 100 մլն դոլար արժողությամբ շինարարության ֆինանսավորման նախագիծը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---