Արմեն Աշոտյան. Մեր գլխավոր նպատակը հատուկ հանրակրթական համակարգում սովորող երեխաների իրավունքների պաշտպանությունն է

Արմեն Աշոտյան. Մեր գլխավոր նպատակը հատուկ հանրակրթական համակարգում սովորող երեխաների իրավունքների պաշտպանությունն է

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունիսի 22-ին հանդիպել է ԿԳՆ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական խորհրդի անդամների և հատուկ դպրոցների տնօրենների հետ:

Ողջունելով հավաքվածներին` նախարարը նշել է, որ նախարարություն - տնօրեն - հասարակական խորհուրդ համատեղ աշխատանքը միտված է մեկ ընդհանուր նպատակի` հատուկ հանրակրթական համակարգում սովորող երեխաների իրավունքների պաշտպանության, այդ թվում նաև կրթության իրավունքի ապահովմանը:

«Այս խնդիրն այսօր միակը չէ, որ արդիական է: Կան բազում այլ խնդիրներ, որոնց լուծման տարբերակները նախարարությունը պատկերացնում է քաղաքացիական երկխոսության միջոցով: Մեր առաքելությունը մեկն է` երեխայի իրավունքների պաշտպանություն, սակայն այդ առաքելության իրականացման մեջ յուրաքանչյուրս ունենք մեր պարտավորությունները»,- նշել է նախարարը` հավելելով, որ այս գործընթացում տնօրենների պարտքն է ապահովել պետական քաղաքականության իրականացումը: Նախարարի խոսքով, նպատակն այն է, որ նոր ուսումնական տարում արձանագրվի, որ հատուկ կրթության ոլորտն ավելի թափանցիկ է, ավելի արդյունավետ է աշխատում, և նախարարությունը, իր լիազորությունների ողջ ծավալով, հետևում է յուրաքանչյուր երեխայի ճակատագրին:

Հասարակական դիտորդների խմբի ղեկավար Արտակ Կիրակոսյանը նախարարին տեղեկացրել է, որ օրերս կայացել է խմբի առաջին արտագնա եռօրյա նիստը, որի ընթացքում ի թիվս այլ խնդիրների, քննարկվել է նաև մշտադիտարկում իրականացնողների էթիկայի կանոնների ապահովման հարցը: Նա վստահեցրել է, որ առանց համապատասխան վերապատրաստման խմբի ոչ մի անդամ իրավունք չի ունենա մուտք գործել դպրոց: Այդ նպատակով հուլիս ամսին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ նախատեսվում է իրականացնել վերապատրաստման դասընթացներ:

Դպրոցների տնօրենների կարծիքով, դիտորդական խմբի հետ համագործակցությունը կտա իր պտուղները` միայն դպրոցների տնօրենների, դիտորդական խմբի ու կրթության և գիտության նախարարության միջև փոխադարձ վստահության և համատեղ աշխատանքի պարագայում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---