Սերժ Սարգսյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ, ԳԴՀ նախագահի պաշտոնակատար Յենս Բյոհրնզենի հետ![]() 22 հունիսի 2010 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հունիսի 22-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հանդիպումից հետո ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ, ԳԴՀ նախագահի պաշտոնակատար Յենս Բյոհրնզենը: Քննարկվել են հայ-գերմանական համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ընդլայնելուն վերաբերող հարցեր: Կողմերը նշել են, որ հայ-գերմանական հարաբերությունները զարգանում են փոխըմբռնման և բարեկամության ոգով, և առաջիկայում կնքվելիք նոր միջպետական համաձայնագրերը փոխգործակցության խորացման լավ հեռանկարներ կբացեն: Նախագահները երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում կարևորել են գիտակրթական և մշակութային ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Խոսվել է նաև բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, էներգետիկայի, հանքարդյունաբերության և ենթակառուցվածքների բնագավառներում համագործակցության հնարավորությունների մասին: ՀՀ նախագահի հաջորդ հանդիպումը կլինի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Այցը տարածաշրջանային է՝ Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, կլինի նաև Ադրբեջանում Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին Այդ հարցը քննարկվելու է Ազգային ժողովի խորհրդի նիստում «Մեզ համար պարտավորություն է լինել այստեղ, որովհետև կան բաներ, որոնք խոցելի են դարձնում Հայաստանը»,-ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |