Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ընդունելությունը կայացավ Սանկտ Պետերբուրգի պատմամշակութային կենտրոններից մեկում` Տավրիկյան պալատում: Հանդիսությունը ողջույնի խոսքով բացեց Ռուսաստանում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ելույթ ունեցան Հարավ-արևմտյան տարածաշրջանում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Իլյա Կլեբանովը, Նոր-Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով Սանկտ Պետերբուրգի հայ համայնքին հոբելյանի առիթով, կարևորեց պետերբուրգյան հայ համայնքի ձեռքբերումները իր երեքդարյա գոյության ընթացքում, տեղի հայերի մասնակցությունը Ռուսաստանի պատմության մեջ:

Ընդունելության ժամանակ ՀՀ նախագահը Նոր-Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանին պարգևատրեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով, Սանկտ Պետերբուրգի Հայ ազգային մշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Կարեն Մկրտչյանին և ՌԴ վաստակավոր արտիստուհի, «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարիա Սաֆարյանցին` «Մովսես Խորենացի» շքանշաններով, հաղորդում է Սանկտ Պետերբուրգի ՀԱԵ լրատվական կենտրոնը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---