23 հունիսի 2010 - 13:04 AMT
Երևանում մեկնարկեց նետաձգության Եվրոպայի Գրան պրին

Հունիսի 22-ին Արմավիրի մարզի «Արա և Այծեմնիկ» ձիասպորտի ակումբի մարզահամալիրում տեղի ունեցավ նետաձգության Եվրոպայի Գրան պրի մրցաշարի երկրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Հայաստան են ժամանել ութ երկրների շուրջ 100 մարզիկ-մարզուհիներ և մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Մարիո Սկարզելլայի գլխավորած մասնագետների խումբը:

Մասնակիցներին ողջունեց ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա ասաց, որ մարզաձևը հին ավանդույթներ ունի Հայաստանում, մեր մարզիկները տարիներ շարունակ հանդես են եկել միջազգային մրցաշարերում, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: