ԿԲ. 2010-ին Հայստանում վարկավորման աճը կկազմի 20-25 տոկոս

ԿԲ. 2010-ին Հայստանում վարկավորման աճը կկազմի 20-25 տոկոս

PanARMENIAN.Net - Հայաստանի առևտրային բանկերում վարկային պորտֆելի աճը 2010-ին կկազմի 20-25 տոկոս, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինասնական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ Վահե Վարդանյանը:

«Եթե հաշվի առնել, որ ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում, որոնք ակտիվ չեն համարվում վարկավորման տեսանկյունից, աճը կազմել է 6 տոկոս (42 մլրդ դրամ), ինչպես նաև ՀՆԱ աճը և դեպի Հայաստան դրամական փոխանցումների աճը, ինչպես նաև հումքի միջազգային գների բարձրացումը, ապա 20-25 տոկոս աճը բավական իրատեսական կանխատեսում է»,- ասել է նա լրագրողներին մամլո ասուլիսում:

Վահե Վարդանյանի խոսքերով, նավթի, պղնձի և մոլիբդենի գների աճը հնարավորություն է տալիս կանխատեսել, որ տրանսֆերտները և Ռուսաստանից ներդրումները շարունակում են աճել, ինչպես նաև ավելանում են Հայաստանից արտահանման ծավալները, ինչը կանդրադառնա տնտեսական աճի և երկրում եկամուտները բաշխելու վրա:

«Միանշանակ, 80 տոկոս աճի հասնելու համար, որն արձանագրվել է 2007-ին, կպահանջվի մի քանի տարի, և դեռ հարցական է` կարող ենք հասնել նման մակարդակի, քանի որ որոշակի մակարդակի հասնելուց հետո աճը սկսում է կրճատվել»,- ավելացրել է նա:

ԿԲ ներկայացուցիչը նաև պարզաբանեց, որ վարկավորման 42 մլրդ դրամ աճից ընթացիկ տարվա հունվար-մայիսին 16 մլրդ դրամն ուղորդվել է առևտրի ոլորտ, 8.8 մլրդ դրամը` սպառողական վարկավորման ոլորտ, 3 մլրդ դրամը` գյուղատնտեսության ոլորտ, մնացած մասն ուղորդվել է արդյունաբերության ոլորտ, ընդ որում հիփոթեքային պորտֆելը գրեթե չի փոխվել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---