Գյունթեր Բրետշնեյդեր. Սպասվում է, որ արտասահմանից մոտ 600 փրկարարներ կմասնակցեն «Արմենիա 2010» վարժանքներին

PanARMENIAN.Net - «Արմենիա 2010» վարժանքների նպատակներից մեկն է ցույց տալ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ու նրա դաշնակիցների հանդեպ համերաշխությունը: Այդ մասին «Հայաստան 2010» վարժանքների վերջնական պլանավորման խորհրդաժողովի շրջանակներում լրագրողներին է հայտնել ՆԱՏՕ-ի աղետների կառավարման վարչության ղեկավար Գյունթեր Բրետշնեյդերը: Նրա խոսքով, այդ վարժանքները հնարավորություն կընձեռեն ցույց տալու, թե որքանով են մյուս երկրները պատրաստ օգնություն տրամադրել Հայաստանին աղետների դեպքում: «Մենք ակնկալում ենք, որ արտասահմանից մոտ 600 փրկարարներ կմասնակցեն «Արմենիա 2010» վարժանքներին»,- ասել է Բրետշնեյդերը`ավելացնելով, որ առայժմ դժվար է ասել, թե քանի երկիր կմասնակցի:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Թուրքիան ու Ադրբեջանը կմասնակցեն այդվարժանքներն` Գյունթեր Բրետշնեյդերն ասել է, որ Բաքվի կողմից ներկայացուցիչներ չկան, սակայն Անկարայի կողմից չորս ներկայացուցիչ է լինելու:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---