23 հունիսի 2010 - 15:36 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է նոր` «ՄՏՍ կոնեկտ օրեցօր» սակագնային պլանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ բոլոր նրանք, ովքեր այդքան էլ հաճախ չեն օգտվում ինտերնետից և նպատակահարմար չեն գտնում ֆիքսված ամսավճար վճարելը, այժմ կարող են ընտրել «ՄՏՍ կոնեկտ օրեցօր» կանխավճարային սակագնային պլանն ու օգտվել անսահմանափակ ինտերնետից` վճարելով միայն այն օրերի համար, երբ մուտք են գործում ցանց:

Այս սակագնային պլանով անսահմանափակ ինտերնետի դիմաց մեկ օրվա վճարը կազմում է 500 դրամ: Վճարը գանձվում է ըստ օրացուցային օրերի: Այսինքն օրվա ընթացքում առաջին անգամ ինտերնետին միանալիս բաժանորդից գանձվում է տվյալ օրվա վճարը: Այս պահից մինչև օրվա վերջ (23:59) բաժանորդը կարող է օգտվել անսահմանափակ ինտերնետից: Իսկ կեսգիշերին ցանցից դուրս չգալու դեպքում 00:01-ին նրանից կգանձվի արդեն հաջորդ օրվա օրավճարը: Քարտի արժեքն է 1000 դրամ: Այն ներառում է 1000 դրամի ակզբնական հաշվեկշիռ, հաղորդում է ՎիվաՍել ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունը: