23 հունիսի 2010 - 15:47 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը բոնուս է առաջարկում իր կանխավճարային բաժանորդներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներն այսուհետ կարող են ստանալ անվճար խոսելաժամանակ, SMS հաղորդագրություններ, նվերներ և օգտվել մի շարք հավելյալ հնարավորություններից: Ինչպես ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, պարզապես անհրաժեշտ է ուղարկել BONUS բառը 5050 կարճ համարին և սկսել կուտակել միավորներ: Գրանցվել կարելի է նաև ՙԻնտերնետ օգնական՚ պորտալից, կամ` հավաքելով *505# հրահանգն ու սեղմելով զանգահարելու կոճակը: Գրանցումն արժե 10 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Գրանցվելուց հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից օգտվելիս ծախսած յուրաքանչյուր 100 դրամի դիմաց բաժանորդը կստանա մեկական միավոր: Բավականաչափ միավորներ կուտակելու դեպքում նա կարող է փոխանակել դրանք նվերների հետ, որոնց ցանկը շարունակաբար աճում է: Այս պահին այն ներառում է անսահմանափակ ներցանցային զանգեր և SMS-ներ, ներցանցային խոսելաժամանակ, SMS և ինտերնետ-փաթեթներ, բջջային հեռախոս MTС 236: