Չեխովի անվան դպրոցի գրադարանը համալրվել է «Ռուսական արխիվ» շարքի գրքերով

Չեխովի անվան դպրոցի գրադարանը համալրվել է «Ռուսական արխիվ» շարքի գրքերով

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին «Ռոսհամագործակցություն» դաշնային գործակալության ներկայացուցչությունում կայացել է հանդիպում Ռուսական մշակույթի հիմնադրամի ներկայացուցիչների պատվիրակության հետ, որոնք ժամանել էին Մոսկվայից: Հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի հետագա համագործակցության հարցերը Հայաստանի մշակութային և կրթական հաստատությունների հետ:

Ռուսական մշակույթի հիմնադրամի նախագահի տեղակալ Սուրեն Շահումյանը ներկայացրել է Ռուսաստանի պատմության մասին նոր գրքեր «Ռուսական արխիվ» և «Ռուսական արվեստի գանձերը» շարքից: Գրքերի առաջին հավաքածուն հանձնվել է Երևանի Ա. Պ. Չեխովի անվան միջնակարգ դպրոցի գրադարանին:

Ինչպես հայտնում է Հայաստանում «Ռոսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը, նոր գրքերը կհամալրեն նաև Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի գրադարանը և Հայաստանի կենտրոնական գրադարանային համակարգը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---