2010-ի հունվար-մայիսին ՀԿԵՈւ-ն փոխադրել է 1017.8 տոննա բեռ

PanARMENIAN.Net - 2010-ի հունվար-մայիսին «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵՈւ) ընկերությունը փոխադրել է 1017.8 հազար տոննա բեռ նախատեսված 972.1 հազար տոննայի և 2009-ի նույն շրջանի 924.5 հազար տոննայի դեպքում, հաղորդում է ՀԿԵՈւ մամլո ծառայությունը:

2010-ի առաջին 5 ամիսների ընթացքում ներկրումը կազմել է 486.9 հազար տոննա, որոնցից առավելապես ներմուծվել են հացահատիկ, նավթ և նավթամթերք, գունավոր մետաղներ: Արտահանվել են կոնտեյներային բեռնափոխադրումներ, էթիլայի սպիրտ և ալկոհոլային արտադրանք, ինչպես նաև կերակրի աղ: Ընդամենն արտահանվել է 129.7 հազար տոննա:

Տեղական բեռնափոխադրումները կազմել են 401.2 հազար տոննա, որից գլխավորապես փոխադրվել են գունավոր մետաղներ, շինարարական ապրանքներ, արդյունաբերական հումք և ձուլման նյութեր: Բացի դրանից, հաշվետու շրջանում էապես աճել է նաև ուղևորների քանակը` 328.1 հազար ուղևոր նախատեսված 284.8 հազարի փոխարեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---