29 սեպտեմբերի 2001 - 19:41 AMT
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԲԱՐՈՆՈՒՀԻ ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍԻՆ
Սեպտեմբերի 28-ին ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, «Համաշխարհային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսին: Ք. Քոքսը հայտնեց իր հերթական այցի - ԼՂՀ վարչապետի հետ հանդիպման նպատակը` ՀՔՀ կազմակերպության ջանքերով Ստեփանակերտում հիմնադրված - գործող վերականգնողական կենտրոնի հետագա ճակատագրի քննարկումը` հաշվի առնելով, որ շուտով լրանում է երկկողմ պայմանագրի ժամկետը: Կենտրոնի տնօրենը համառոտ տեղեկություններ ներկայացրեց երեքամյա գործունեության, ինչպես նա- հետագա ծրագրերի ու անելիքների վերաբերյալ: ԼՂՀ կառավարության ղեկավարը - բարոնուհի Ք. Քոքսը պատրաստակամություն հայտնեցին այսուհետ -ս անել ամեն ինչ` կենտրոնի գործունեությունը հաջողությամբ շարունակելու համար: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: