23 հունիսի 2010 - 19:16 AMT
Հունիսի 24-ից հուլիսի 5-ը Ջերմուկում տեղի կունենա շախմատի կանանց Գրան պրիի 4-րդ մրցաշարը

Հունիսի 24-ից մինչև հուլիսի 5-ը Ջերմուկում տեղի կունենա շախմատի կանանց Գրան պրիի 4-րդ մրցաշարը, որը նվիրված է շախմատային էտյուդների թագավոր Հենրիկ Կասպարյանի հիշատակին:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հայտնեց լրագրողներին, որ այդ Գրան պրին կանանց ուժեղագույն շախմատային մրցաշաշրերից է: Այստեղ դժվար կլինի անվանել հաղթողին, քանի որ բոլոր շախմատիստուհիները միտված են հաղթանակի:

«Գրան պրիին կմասնակցեն աշխարհի երեք չեմպիոններ: Մասնակիցները միավորներ կհավաքեն, ինչը նրանց հնարավորություն կտա մասնակցել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցաշարին»,-ասել է Լպուտյանը:

Ջերմուկ են ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Գրան պրիին մասնակցում են գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը (Հայաստան), Անտոանետա Ստեֆանովան (Բուլղարիա), Պիա Քրամլինգը (Շվեդիա), Տատյանա Կոսինցևան, Բաիրա Կովանովան (Ռուսաստան), Մայա Չիբուրդանիձեն, Նանա Ձաղնիձեն (Վրաստան), Սյու Յուհանը, Շեն Յանը (Չինաստան) և Մարթա Ֆիերոն (Էկվադոր), հաղորդում է armchess.am-ը:

Պարտիաները տեղի կունենան հունիսի 24-29-ը և հուլիսի 1-5-ը: