24 հունիսի 2010 - 12:58 AMT
Մոնթեի կյանքն օրինակ է ծառայում երիտասարդ սերնդի համար

2010թ. հունիսի 23-ին հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ, Խորեն աբղ. Հովհաննիսյանի հրավերով Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում էր Californias State University Northridge համալսարանի դասախոս, փիլիսոփայության դոկտոր Մարգար Մելքոնյանը:

Ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ նրա` «Եղբորս ճանապարհը» գրքի շնորհանդես-ընթերցանությունը: Մարգար Մելքոնյանը նախ կարդաց հատ-վածներ իր գրքից, որը նվիրված էր եղբորը`ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կյանքին ու մահին:

Հավարտ հանդիսության Հայր Խորենը երախտագիտության ու գնահատանքի խոսք ասաց Մարգար Մելքոնյանին, ապա խոսեց Մոնթե Մելքոնյանի մա-սին`մեջբերելով մեծ զորավար Նապոլեոն Բոնապարտի այն միտքը, թե` սերը դեպի հայրենիքը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է: «Մոնթեն օժտ-ված էր այդ արժանիքով`հայրենասիրությամբ: Նրա մահ իմացյալ անմահու-թյունը, անձնուրացությունը դարձավ առհավատչյան մեր անկախություն ձեռք բերած հայրենիքի համար: Մոնթեի կյանքը սերունդների համար լինելու է դաս-տիարակչական այն լուսավոր կետը, որին պիտի հետամուտ լինեն նրանք»,- ասել է Հայր Խորենը: