Օրանժ Արմենիան Հայաստանում գործարկեց HD voice տեխնոլոգիան

Օրանժ Արմենիան Հայաստանում գործարկեց HD voice տեխնոլոգիան

PanARMENIAN.Net - Օրանժ Արմենիան գործարկեց տվյալների ձայնային փոխանցման HD voice տեխնոլոգիան (բարձր հստակության ձայն) Հայաստանում: Ինչպես հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Եվրոպայի գծով Օրանժ խմբի գործադիր տնօրեն, Ֆրանս Տելեկոմ Խմբի փոխնախագահ Օլաֆ Սուանտին, Հայաստանն ապրանքանիշի ներկայության 42 երկրներից երկրորդն է (Մոլդովայից հետո), որտեղ գործարկվեց այդ տեխնոլոգիան:

«Օրանժ Արմենիան նորարարությունների և որակի նոր չափանիշների դարբնոց է: Հայաստանում տեխնոլոգիայի հաջող կիրառությունից հետո մենք ծրագրում ենք HD voice-ը գործարկել Բելգիայում, Մեծ Բրիտանիայում ու Եվրոպայի այլ երկրներում»,- ասել է Օլաֆ Սուանտին: Ընկերությունը ներկայացրեց նաև HD ձայնի հնարավորություն ունեցող Nokia 6720 Classic հեռախոսը, որն արդեն Հայաստանում է և 125 հազ. դրամ արժեքով վաճառքում է Orange-ի խանութներում: Հետագայում Օրանժ Արմենիան ծրագրում է վաճառքի հանել նաև HD Voice հնարավորություն ունեցող հեռախոսների այլ մոդելներ: «Այս տեխնոլոգիայի գործարկումը Մոլդովայում մեծ ազդեցություն ունեցավ հեռախոսազանգերի որակի ու տևողության վրա: HD Voice օգտագործող բաժանորդներն ավելի երկար են խոսում և հաճույք ստանում հեռախոսային խոսակցությունից: Կան ոլորտներ, որտեղ այս տեխնոլոգիան պարզապես անփոխարինելի է, օրինակ ԶԼՄ: Այժմ կարելի է նյութերը ձայնագրելանմիջապես դեպքի վայրից և հարցազրույցները ռադիոեթեր ուղարկել գրեթե ստուդիական որակով: Բայց, ամենակարևորն այն է, որ հայտնվել է նոր չափանիշ, և ապագան նրան է պատկանում.,- ասել է Օրանժ Արմենիայի մարքեթինգի գծով տնօրեն Արամ Մկրտչյանը: HD ձայնն ասեսվերացնում է զրուցակիցների միջև հեռավորությունը` զրուցակիցների մոտ ստեղծելով այնպիսի տպավորություն, թե նրանք միևնույն վայրում են գտնվում: Եթե ստանդարտ հեռախոսազանգն իրականացվում է 300-3400 Հց հաճախականային տիրույթում, ապա HD ձայնով հեռախոսազանգն իրականացվում է առավել մեծ` 50-7000 Հց հաճախականային տիրույթում, որի շնորհիվ մարդկային ձայնի և շրջապատող աշխարհի բոլոր նրբերանգները լսելի են դառնում: Ձայնի բարձր որակի ցուցադրման համար Օրանժ Արմենիան առաջին անգամ կազմակերպել էր Կոմիտասի«Լորիկ» և «Շողեր ջան» ստեղծագործությունների կարատումը Վահե Բրուտյանի կողմից թավջութակով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---