25 հունիսի 2010 - 12:30 AMT
4 հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Եվրոպայի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ

1994-1995թթ. ծնված պատանիների շարքում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կայացել են քառորդ եզրափակիչները: Առաջնությունն ընթանում է ուկրաինական Լվով քաղաքում:

Կիսաեզրափակչի ուղեգրեր են նվաճել ևս 3 հայ բռնցքամարտիկներ: Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել Ռաֆայել Սիմոնյանը, որը հանդես է գալիս ծանր քաշային կարգում: Նրան են միացել Հենրիկ Մոկոյանը (46 ք/կ), Արթուր Ներսիսյանը (50 ք/կ) և Գոռ Երիցյանը (57 ք/կ): Բոլոր բռնցքամարտիկներն իրենց արդեն ապահովել են բրոնզե մեդալներով:

Հունիսի 25-ին բռնցքամարտիկները հանգստանում են, իսկ հունիսի 26-ին կկայանան կիսաեզրափակչի մենամարտերը, հաղորդում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: