25 հունիսի 2010 - 14:31 AMT
Արթուր Բաղդասարյան. Օտարալեզու դպրոցների բացումը չի սպառնում Հայաստանի ազգային անվտանգությանը

«Օրինաց երկիր» կուսակցությունն ի սկզբանե կողմ էր օտարալեզու դպրոցների բացմանը` դառնալով համապատասխան օրինագծի համահեղինակը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա, օտար լեզուների ուսուցման մակարդակի բարձրացումից երեխաները միայն կշահեն: «Մեզ համար անընդունելի են այն պարզամիտ շահարկումները, թե օտար լեզուների ուսուցումն անցնելու է մայրենի լեզվի օգտին»,-ասել է Բաղդասարյանը` հավելելով, որ յուրաքանչյուր լեզու իր տեղն ունի: Ընդ որում, նա նշել է, որ իր կուսակցությունը գտնում է, որ 1500 դպրոցների թվում 2 մասնավոր միջնակարգ ուսումնական հաստատությունների առկայությունը սպառնալիք չի ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգության համար:

Անդրադառնալով 9 միջպետական դպրոցների բացմանը` Բաղդասարյանը նշեց, որ պետք է դեռ 9 կառավարություն գտնել, որոնք կցանկանան իրենց դպրոցները բացել Հայաստանում: Ըստ նրա, երկրի քաղաքացիներին Հայաստանում, ոչ թե ասենք հարևան Վրաստանում նման կրթություն ստանալու հնարավորություն տալը չի նշանակում ազգային շահերին դեմ գնալ:

Հունիսի 24-ին Հայաստանի խորհրդարանը հավանություն տվեց Հայաստանում 2 մասնավոր և 9 միջպետական օտարալեզու դպրոցների բացման վերաբերյալ օրինագծին: