Ավստրիան շահագրգռված է ներկայություն ունենալ Հարավային Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում

Ավստրիան շահագրգռված է ներկայություն ունենալ Հարավային Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Ավստրիան շահագրգռված է ներկայություն ունենալ Հարավային Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում: Այդ մասին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Միխայել Շպինդելեգերը: «Սա իմ առաջին այցն է Հայաստան և ցանկանում եմ նշել, որ մենք շահագրգռված ենք նրանով, որպեսզի ապագայում ընդլայնենք մեր ներկայությունն այս տարածաշրջանում ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական տեսակետից»,- ասել է ավստրիացի նախարարը: Նրա խոսքերով, հանդիպման ընթացքում իր հայ գործընկերոջ հետ քննարկել են քաղաքական երկխոսության զարգացման հարցեր, «Օդային հաղորդակցության» համաձայնության կնքումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, միմյանց աջակցություն ցուցաբերելը:

Շոշափվել են նաև համատեղ մշակութային միջոցառումներ անցկացնելու հնարավորությունները: Միխայել Շպիդելեգերը հաղորդել է, որ հուլիսին կսկսվեն Հայաստան-ԵՄ բանակցություենները ԵՄ հետ Ասոցիացիայի մասին պայմանագրի շուրջ, ինչը, նախարարի խոսքերով, միայն կօգնի ընդլայնել Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---