25 հունիսի 2010 - 14:55 AMT
Սարգիս Գրիգորյան. Հայաստահի վարչապետի վերահսկողական ծառայությունն այսուհետ առավել թափանցիկ կգործի

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը հունիսի 25-ին կառավարության մամլո կենտրոնում ներկայացրել է ծառայության գործունեության արդյունքները, ինչպես նաև նոր մոտեցումները: Նրա կարծիքով, ծառայության գործունեությունն ուղղված է կառավարության ղեկավարի հանձնարարությունների արդյունավետ կատարմանը, ընթացիկ իրավիճակի և ստացված արդյունքների ուսումնասիրմանը, այդ թվում, որպեսզի բոլոր գերատեսչությունները գործեն իրենց լիազորությունների սահմաններում, ինչն ուղղված է կոռուպցիոն ռիսկերի նվազմանը: Դրա հետ կապված` Սարգիս Գրիգորյանն ասաց, որ ծառայությունը պատժամիջոցներ չի կիրառում, այլ միայն ուսումնասիրություններ է անցկացնում իր վրա դրված պարտավորությունների շրջանակներում` տեղեկատվություն ներկայացնելով վարչապետին և համապատասխան գերատեսչություններին: Միաժամանակ նա ավելացրեց, որ իր աշխատանքում վերահսկողական ծառայությունն ակտիվ համագործակցում է Հայաստանի նախագահին կից վերահսկողական ծառայության և ՀՀ վերահսկիչ պալատի հետ:

Ինչպես հաղորդեց Սարգիս Գրիգորյանը, 2010-ի առաջին կեսին անցկացվել է 25-30 հետազոտություն, ընդ որում հսկողության ոլորտները սահմանափակ չեն: Բացահայտված խախատումների շարքում նա անվանեց «Հազարամյակի մարտահրավերներ Հայաստան» ՊՈԱԿ-ի ծրագրերի պատշաճ կերպով չկատարելը, որի համար նրա գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը խիստ նկատողություն ստացավ վարչապետի կողմից: Բացի դրանից, վերահսկողական ծառայության մտահոգության առարկա է դառնում ներքին աուդիտի համապատասխան գերատեսչությունների իրագործման հետ կապված իրավիճակը, քանի որ պետի խոսքերով, միայն նրանցից 5-ն են կատարում իրենց պարտականությունները:

Ինչ վերաբերվում է ծառայության գործունեության թափանցիկությանը, ապա նրա ղեկավարը նշեց, որ վերահսկողական ծառայության գործունեության բոլոր արդյունքները զետեղված են պաշտոնական կայքում: