25 հունիսի 2010 - 14:58 AMT
Դրամի փոխարժեքի կայունացումը կարող է պայմանավորված լինել գյուղմթերքի ծավալների ավելացմամբ

Դրամի կուրսը այս պահի դրությամբ լողացող է և նրա կայունացումը վերջին շրջանում երկրում առաջարկի ու պահանջարկի ամրապնդման արդյունք է, ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին:

«Այսօրվա դրությամբ կայունացման միտումները կարող են պայմանավորված լինել գյուղմթերքի ծավալների ավելացմամբ»,-ճշտել է նա` հավելելով, որ ամռան ամիսներին դրամի փոխարժեքն ավանդաբար կայունանում է: Ընդ որում Միության նախագահը գտնում է, որ այս պահի դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկը չի միջամտում դրամի փոխարժեքի կազմավորմանը: