25 հունիսի 2010 - 15:24 AMT
Հայաստանն ոչ մի դեպքում չի կարող համաձայնություն տալ Ղարաբաղում ՆԱՏՕ-ի ներկայությանը

«Ղարաբաղում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման» մասին տեղեկատվությունն առնվազն երկու սխալ է պարունակում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով, Հայաստանն ոչ մի դեպքում չի կարող նման համաձայնություն տալ: «Եվ երկրորդը` բացի Ադրբեջանից ոչ ոք չի ցանկանում, որպեսզի հակամարտության գոտում օտարերկրյա խաղաղապահ զորքեր հայտնվեն: Բայց եթե անգամ նման բան տեղի ունենա, կտուժի հենց Ադրբեջանը»,- ընդգծել է Կիրակոսյանը:

Այսօր որոշ լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, որտեղ, Հակամարտությունների կանխատեսման ռուսական կենտրոնի փորձագիտական խորհրդին հղումով, խոսվում է այն մասին, որ Հայաստանի իշխող կոալիցիան իր համաձայնությունն է տվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՆԱՏՕ-ի ուժերի ռազմականացված կազմավորումների տեղակայմանը: