Միխայել Շպինդելեգերի այցը հայ-ավստրիական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության նոր դրսևորում է

Միխայել Շպինդելեգերի այցը հայ-ավստրիական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության նոր դրսևորում է

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ավստրիայի Հանրապետության եվրոպական եւ միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի գլխավորած պատվիրակությանը:

Կարեւորելով Ավստրայի արտաքին գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան` պարոն Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ այն նոր լիցք կհաղորդի մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պարոն Շպինդելեգերի այցը հայ-ավստրիական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության նոր դրսևորում է և հույս հայտնեց, որ այն շարունակական բնույթ կունենա: ԱԺ նախագահը բարձր գնահատեց Ավստրիայի հետ միջխորհրդարանական կապերի զարգացումը: Կարեւորելով Ավստրիայի խորհրդարանում ործող Հարավային Կովկասի հետ համագործակցության խմբի գործունեությունը, առավել արդյունավետ կապեր հաստատելու նպատակով առաջարկեց ստեղծել երկկողմ համագործակցության պատգամավորական խմբեր եւ տեղեկացրեց, որ մտադիր է առաջիկայում ՀՀ Ազգային ժողովում կազմավորել Ավստրիայի հետ համագործակցության խումբ: ԱԺ նախագահը անհրաժեշտ եւ կարեւոր համարեց նաեւ տարբեր խորհրդարանական ձևաչափերում, ինչպիսիք են ԵԽԽՎ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, կազմավորվող ՙԵվրանեսթ՚ը, փոխգործակցության ակտիվացումը: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը շահագրգռված է ԵՄ անդամ Ավստրիայի հետ հարաբերությունների բազմակողմանի զարգացմամբ առևտրատնտեսական, մշակութային, գիտա-կրթական և այլ ոլորտներում, և այսօր առկա է այդ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու փոխադարձ ձգտում: Տնտեսական հարաբերությունների համատեքստում ԱԺ նախագահը բարձր գնահատեց Երևանում հայ-ավստրիական գործարար համաժողովի անցկացումը, որը խթան կհանդիսանա փոխգործակցությունը ամրապնդելու և ընդլայնելու համար:

Ավստրիայի եվրոպական եւ միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերը` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ Ավստրիան մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության խորացմանը, ինչի վկայությունն է Երեւանում հայ-ավստրիական գործարար համաժողովի կազմակերպումը: Նա ողջունեց Հովիկ Աբրահամյանի Ավստրիայի խորհրդարանում Հայաստանի հետ համագործակցության առանձին խումբ ստեղծելու առաջարկը եւ նույնպես կարեւորեց միջազգային կառույցներում համագործակցության անհրաժեշտությունը: Զրուցակիցները անդրադարձան հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ԼՂ հիմնախնդրին, տարածաշրջանային այլ հարցերի: Երկուստեք շեշտեցին, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ, բանակցային ճանապարով եւ միայն ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակում:

Վերջում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց Ավստրիայի Ազգային ժողովի նախագահ տկն. Բարբարա Պրամերի Հայաստան պաշտոնական այց կատարելու իր հրավերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---