ANCA-ն կոչ է անում Ռոբերտ Բրադկեին դատապարտել ադրբեջանական հարձակումները

ANCA-ն կոչ է անում Ռոբերտ Բրադկեին դատապարտել ադրբեջանական հարձակումները

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքի անունից Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին, որտեղ կոչ է արվում գնահատական տալ ադրբեջանցիների դիվերսիային:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հրապարակային ելույթներում մշտապես խոսում է ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը լուծելու մասին: Նա կանոնավոր կերպով հիշեցնում է երկրի նավթային հարստությունների մասին, որոնք հանգեցրին սպառազինությունների աճին և վճռական ռազմական առավելություն տվեցին նրան: Նա անհանդուրժող է մնումմ հակամարտությունը բացառապես ռազմական ճանապարհով լուծելու իր որոշման մեջ և չի թաքցնում,որ մտադիր է պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ»,-գրում է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը:

Խաչիկյանն ընդգծում է, որ հունիսի 18-ի միջադեպից հետո, երբ նախագահ Ալիևը և նրա ԱԳ նախարարը հայտարարեցին, որ այդ ճանապարհով աշխարհին ուղերձ են հղում պատերազմ սկսելու իրենց մտադրությունների մասին: Մինսկի խումբը պատասխանում է ընդհանուր արտահայտություններով և պատերազմ սկսելու կոչերով: «Նման թույլ արձագանքը անտեսվեց և ևս մեկ խթան է Ադրբեջանին ագրեսիա սանձազերծելու համար: ԵԱՀԿ ՄԽ արհեստական անաչառությունը փաստորեն Բաքվին կանաչ լույս է տալիս պատերազմին պատրաստվելու համար: Մենք կոչ ենք անում դեսպան Բրադկեին և ԱՄՆ Պետդեպարտամենտին համարժեք գնահատական տալ Բաքվի գործողություններին, որը ցանկանում է կայուն և արդար խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը տապալել»,-ասել է ANCA-ի նախագահը:

Հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն, ԼՂՀ ՊԲ զինծառայողների զգոնության շնորհիվ թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---