26 հունիսի 2010 - 13:11 AMT
Գագիկ Մելիքյան. Ադրբեջանը լավ է հասկանում, որ պատերազմի դեպքում տանուլ կտա

«Այս պահի դրությամբ ես ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություն չեմ տեսնում»,-Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա, Ադրբեջանը լավ է հասկանում, որ եթե պատերազմ սկսի, ապա տանուլ կտա: «Հայկական բանակը պատրաստ է պատասխան տալ դիվերսիոն սադրանքին կամ ադրբեջանական բանակի լայնածավալ գործողություններին, և ես վստահ եմ, որ այդ դեպքում ռազմական գործողությունները կծավալվեն Ադրբեջանի տարածքում»,-ասել է ՀՀԿ պատգամավորը: Այդ համատեքստում Մելիքյանը կարծիք է հայտնել, որ ելնելով վերոնշյալից, Ադրբեջանը չի համարձակվի ռազմական գործողություններ սանձազերծել տարածաշրջանում:

Ընդ որում նա նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը շահավետ է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաև գերտերությունների համար: