Գագիկ Մելիքյան. Միջազգային կառույցների հայտարարությունները հասցեագրված են Ադրբեջանին

Գագիկ Մելիքյան. Միջազգային կառույցների հայտարարությունները հասցեագրված են Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Ես չեմ կարծում, որ Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 18-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրենց հայտարարություններով միջազգային կառույցները կողմնակալ դիրքորորոշում են որդեգրել»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ չի կարելի նման հայտարարություններ անել, որոնք կոնկրետ ուղղվածություն չունեն, նման լարված իրավիճակում: «Ես վստահ եմ, որ միջազգային կառույցների հայտարարությունները հասցեագրված են Ադրբեջանին, սակայն դրանցում պետք է կոնկրետ նշվի մեղավորի անունը, անկախ քաղաքական հետևանքներից»,-ասել է պատգամավորը: Ըստ նրա, սա այն իրավիճակը չէ, որպեզի հանդես գան այնպիսի հայտարարություններով, որոնք դուրեկան կլինեն երկու կողմերին: «Հայտարարությունները պետք է հստակ լինեն»,-ասել է Մելիքյանը: Ընդ որում նա նշել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունները Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո արվել են բարձր դիվանագիտական մակարդակով: Ըստ նրա, Ադրբեջանի սադրանքները թուլացան այն բանից հետո, երբ նա համարժեք պատասխան ստացավ Հայաստանի ու Արցախի ղեկավարությունից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---