Գագիկ Մելիքյան. Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները վկայում են նրա ցածր դիվանագիտական մակարդակի մասին

Գագիկ Մելիքյան. Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները վկայում են նրա ցածր դիվանագիտական մակարդակի մասին

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները շարունակվում են, և ինձ համար անհասկանալի է, թե Իլհամ Ալիևը, լինելով քաղաքագետ, ինչպես է նման հայտարարություններ անում»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Նրա խոսքերով, հասկանալի կլիներ, եթե Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդես գար նման հայտարարություններով, բայց երկրի նախագահի ռազմատենչ հայտարարություններն անընդունելի են միջազգային հանրության համար և վկայում են Ադրբեջանի նախագահի ցածր դիվանագիտական և քաղաքական մակարդակի մասին: Միաժամանակ նա նշեց, որ սադրանքներով ուղեկցվող Ադրբեջանի նման հայտարարությունները բացասաբար են ազդում երկրի վրա: Նրա խոսքերով, երկրի ղեկավարությունը հանդես է գալիս նման հայտարարություններով, որպեսզի հայտնվի ավելի շահավետ դիրքերում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---