Հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը ԵՄ-ում կնախագահի Բելգիան

Հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը ԵՄ-ում կնախագահի Բելգիան

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից ԵՄ նախագահությունն Իսպանիայից անցնում է Բելգիային: Եվրահաձնաժողովի ներկայացուցիչների խոսքերով, չնայած նրան, որ երկրի կառավարությունն աշխատում է «պաշտոնակատարի» ռեժիմով, Բելգիան կարող է իրագործել արդյունավետ նախագահություն:

Իվ Լետերմի աշխատակազմն արդեն ավարտում է ԵՄ-ում Բելգիայի նախագահության նախապատրաստությունը: Լետերմն արդեն հայտարարել է, որ կառավարությունը բավական լիազորություններ ունի և Բելգիայի ներքաղաքական խնդիրները չեն ազդի Եվրամիությունում նրա նախագահության վրա: Ինչպես գրում են ԶԼՄ-ները, ԵՄ նախագահությունը Բելգիայի համար կարժենա 100 մլն եվրո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---